Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսպանիայի խորհրդարանական ընտրությունները «ամենաթեժն են վերջին տարիներին»

Իսպանիայի խորհրդարանական ընտրությունները «ամենաթեժն են վերջին տարիներին»
28.04.2019 | 22:03

Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որ փորձագետների գնահատականով՝ ամենաթեժն են վերջին տարիների մեջ:
Սոցիոլոգիական հարցումներով՝ իշխող Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը կստանա քվեների մեծամասնությունը, բայց ոչ այնքան, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել: Սոցիալիստներից բացիխորհրդարան կանցնեն ընդդիմադիր պահպանողականները, «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունն ու ձախ ուժերի կոալիցիան:


Այս ընտրությունների ինտրիգը ազգայնականների վերադարձն է մեծ քաղաքականություն: Ըստ հարցումների, ծայրահեղ աջակողմյան «Vox» կուսակցությունը կարող է առաջին անգամ մտնել խորհրդարան՝ ստանալով քվեների 10 տոկոսը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ